Ծնվել է Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը

Tert.am Life–ը հայտնում է, որ ծնվել է դերասաններ Էմիլ Գալստյանի և Նելլի Խաչատրյանի առաջնեկը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել այսօր` ժամը 12։15–ին, 48 սմ հասակով և 2.5 կգ քաշով։

Նելլին Էմիլին արու զավակ է պարգևել։ Ծնողները փոքրիկին անվանակոչել են Մարկ։ Անվան ընտրությունն արել է Էմիլի մայրիկը։ Նորաթուխ մայրիկը նկատեց, որ աստվածաշնչյան անուն են ընտրել իրենց որդու համար։

«Անվան ընտրությունը երեքով ենք արել`ես, Էմիլն ու սկեսուրս։ Մենք շատ հավանեցինք Էմիլի մայրիկի առաջարկն ու մեր առաջնեկին միանգամից կնքեցինք Մարկ անվամբ»,– ասաց Նելլին։

Խոսելով Մարկի հետ առաջին հանդիպման մասին` դերասանուհին ասաց. «Իմ հանդիպումը, բնականաբար, շատ հուզիչ էր։ Չեմ կարող նկարագրել այդ պահը, անբացատրելի զգացողություն էր։ Նույնն էլ Էմիլի մոտ էր։ Ի տարբերություն ինձ` նա հազիվ էր զսպում արցունքները։ Երևի հետո թաքուն հուզված էլ կլինի»։

Ամբողջությամբ՝ life.tert.am