«Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մի հատ էլ…Կներեք, բայց դա անելու բան չի»

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, նախագիծը դեռ չկա, մանրամասներին չեմ տիրապետում, եթե ինչ-որ հարցում սխալվեմ, թող ներող լինեն, բայց ի՞նչ ա նշանակում հարկել տրանսֆերները…

Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞…

Կներեք, բայց դա անելու բան չի…

Սա՞ է պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը…

Շատ վատ է…»