Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով

Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի ընկերներ, իմ սիրելի հանդիսատես, իմ ազգ։

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀԿ առաջարկով որպես Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ մասնակցում եմ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային կարգով թիվ 13 ընտրատարածքում՝ որը ընդգրկում է Տավուշի մարզը։

Հուսով եմ այն սերը որը զգացել եմ տավուշցիների կողմից որպես դերասանուհի կզգամ նաև քարղաքական ճանապարհիս ու կփորձեմ Ազգային Ժողովում աշխատել հանուն Տավուշի մարզի զարգացման, հանուն տավուշցու բարեկեցիկ կյանքի և հիմնականում կզբաղվեմ Տավուշի մարզի մշակութային զարգացմամբ։