«Բելառուսների պահվածքը դառնում է անկանխատեսելի»

Հեռուստամեկնաբան Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բելառուսների պահվածքը դառնում է անկանխատեսելի, իրենց նախագահի պես։ Ու հանրային հակազդեցությունը մեր երկրում անհրաժեշտություն է։ Ներհայաստանյան հարցերն ու հակասությունները որեւէ մեկին չեն վերաբերում ու Հայաստանի հասարակական-քաղաքական միասնական պատասխան պարտադիր պետք է տրվի»։