«Հա փորձում են ֆռացնել, մեղմել կամ չեզոքացնել ասածս, հա չի ստացվում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

«Հաճելի է տեսնել, թե ինչպես են գործող իշխանության ներկայացուցիչները և իրենց սպասարկող մամուլը (Ազատություն և այլն) արդեն որերորդ օրը պայքարում «Նիկոլի հազի, սելֆիի ձողիկի և ուսապարկի» մեմի դեմ:

Հա փորձում են ֆռացնել, մեղմել կամ չեզոքացնել ասածս, հա չի ստացվում ?

Իսկ իմ մեմի բացարձակ իսկությունը վերջնականապես հաստատեց նաև «Իմ քայլը» դաշինքի համար շրջանառվող կարգախոսը:

Մեծ ուրախությամբ կարող եմ վերահաստատել իմ պնդումը. տղերք, եթե Նիկոլի ուսապարկը, Նիկոլի հազը կամ Նիկոլի սելֆին առաջադրվի նա միևնույն է առաջին տեղ է բռնելու, իսկ «Նիկոլ Վարչապետ» կարգախոսի դեպքում՝ անվիճելի առաջատար կլինի, եթե այլ կարծիքի եք, ապա դուք ուղղակի չեք տիրապետում իրավիճակին:

Ամեն հաղթանակ չէ, որ ըստ արժանվույն է»: