Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կրկին կալանավորվեց

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է, լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է։

Վճռաբեկ դատարանը բավարարել է խափանման միջոց գրավը կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը: