Լիլիթը Մակունցը գրավոր ներկայացրել է, որ բանավոր նկատողություն է տալիս Օպերայի տնօրենի տեղակալին

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»։

Նախարարի պաշտոնակատարը, սակայն, չի մանրամասնել, թե հատկապես որ քաղաքական ուժի օգտին է «աշխատել» Օպերայի տնօրենի տեղակալը։