Ռոսիա 1 հեռուստաընկերության կիրակնօրյա եթերում անդրադարձ է կատարվել Աստանայում ՀԱՊԿ երկրների ղեկավարների վեհաժողովին: Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել գլխավոր քարտուղարի հարցում:
Հեռուստաընկերությունը նշում է, որ երեքժամյա քննարկումից հետո, երբ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դուրս են եկել փակ հանդիպումից, հասկանալի է դարձել, որ լարված խոսակցություն է եղել:
Դա հատկապես երեւում էր Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի պահվածքից, վերջինս մոտենալով սեղանին՝ նյարդային ասել է՝ Ես նրան ասացի: Նա չի ասել, թե ում է ասել եւ ինչ, սակայն կուլուարներում խոսում էին, որ փակ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եւ Լուկաշենկոն լուրջ վիճել են:
Նստելով արդեն սեղանի մոտ, Լուկաշենկոն սկսել է խոսել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Զասի հետ, ով գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուն է: Խոսակցության ժամանակ, չնայած բարձրախոսն անջատված է եղել, սակայն այն մի կողմ են տարել:
Հիշեցնենք, որ Հայաստանը ցանկանում է պահել այդ պաշտոնը մինչեւ 2020 թ., սակայն Բելառուսն ու Ղազախստանը փորձում են դա թույլ չտալ:
Հարցը լուծվելու է դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում:
Աղբյուր՝ lragir.am