Շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որևէ որոշում այս պահին չկա. առկա է նաև այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից. Դավիթ Տոնոյան

Շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին հայկական կողմը որևէ որոշում չունի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ես առիթ եմ ունեցել նշելու՝ մենք ուսումնասիրում ենք բոլոր ստացվող առաջարկություններն, ու որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի մատակարարման ժամկետների: Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա», – ասաց Դավիթ Տոնոյանն՝ ընդգծելով.
«Առկա է այլ առաջարկ` այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է»:
Aysor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ այլ գործընկերոջից առաջարկ ասելով նախարարի պաշտոնակատարը նկատի ունի ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Հնարավոր է, որ ՍՈՒ 30-ների մասին է»:
Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ «կործանիչների գնման ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսատնտեսական խնդիրներ»:
Աղբյուրը՝ aysor.am