«Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, քվեախցիկում մենակ մնալով, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին». Վիգեն Սարգսյան

Վեճն այս պահին մի բանի մասին է՝ ՀՀ խորհրդարանում կլինի՞ մեկ բևեռ, թե՞ կունենանք բանավեճ, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև նա անձամբ ապագա խորհրդարանում որպես բանավեճի գործընկեր իրեն այլընտրանք պետք է որ չտեսնի», – ասաց Վիգեն Սարգսյանն՝ ավելացնելով.

«Եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»։

aysor.am