Սեյրան Սարոյանը վերադարձել է և ուզում է խոսել Փաշինյանի հետ

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, որը փակել էր իր տան դռները, հեռացել, արդեն 3 օր է՝ Հայաստանում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ինչո՞ւ է եկել։ «Բուժման ու անալիզների որոշակի կուրս պետք է այստեղ անցնի ու կրկին վերադառնա Մոսկվա»,- ասել են թերթին։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարոյանը հանդիպելու է նաև Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հարցով։ «Որքանով տեղյակ եմ, Սարոյանը, որից Մանվել Գրիգորյանն ահավոր նեղացած-նեղսրտած է, ցանկանում է Փաշինյանի հետ գեներալի խափանման միջոցից խոսել»։

«Նա հավանաբար տեղեկացել է, որ Մանվելը գրեթե չի շարժվում, վերջույթները չեն աշխատում, վերածվել է զառամյալ ծերունու՝ այն աստիճան, որ զավակները վերջին տեսակցության ժամանակ սկզբում չեն ճանաչել նրան»,– գրում է թերթը: