«Կանչել են, սիրով գնացել եմ, սիրով ցուցմունքներ եմ տվել». ՀՔԾ նախկին պետին հրավիրել են ՀՔԾ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունն օրերս հարցաքննության է հրավիրել այդ կառույցի նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը։

Թերթի հետ զրույցում վերջինը հաստատել է այդ տեղեկությունները` ասելով, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Կանչել են, սիրով գնացել եմ, սիրով ցուցմունքներ եմ տվել, հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով»,– թերթին ասել է Միրզոյանը։

Նա նաև հայտնել է, որ 2013 թվականին ՀՀ նակին նախագահ Սերժ Սարգսյանի` այն ժամանակվա օգնական Գեորգի Կուտոյանի հորդորով է դիմում գրել ու ազատվել աշխատանքից։

Միրզոյանը նաև ասել է, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որևէ հրահանգ չի տվել:

Հիշեցնենք` ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին` ապացույցներ կեղծելու համար: ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ–ն ղեկավարել է 2007-2013թթ–ին։