ԱՄՆ Կոնգրես է անցել երրորդ ամերիկահայը

Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և միացել մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Էնթոնի Բրինդիսիի նախահայրերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Բրինդիսիի տատիկը, իսկ նրա նախա-նախա-հայրերը ծնունդով Եդեսիայից են:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է նաև, որ Վեսթբրուք քաղաքի ընտրություններում հաղթել է Աննա Աստվածատրյան-Թերքոթը` ստանալով քաղխորհրդի անդամի մանդատ:

bavnews.am