ՀԱՊԿ-ում քննարկում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը, այս մասին գրում է «Կոմերսանտը»։
Պարբերականը, հղում անելով ՀԱՊԿ անդամ երեք երկրներում դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ «ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջիկա երեք տարիների համար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը»։ Թեկնածուի առաջադրման իրավունքը կարող է փոխանցվել ռոտացիոն սկզբունքով։
Միևնույն ժամանակ «Կոմերսանտն» ընդգծում է, որ վերջին խոսքն այս հարցում պետք է ասեն ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարներն, ովքեր հանդիպելու են նոյեմբերի 8-ին Աստանայում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով Հայաստանի ներկայացուցիչ է, հետ էր կանչվել։
Նրա դեմ ՀՀ-ում հարուցված է քրեական գործ՝ 2008թ. մարտի 1-ին երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
Աղբյուրը՝ aysor.am