Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Հայաստանում

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին կհուղարկավորեն Հայաստանում: Ծանր հիվանդության դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո նա կյանքից հեռացել է այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա քրոջ որդին ասաց, որ թե Հայաստանում, եւ թե ԱՄՆ-ում գտնվող նրա ընտանիքի անդամները զբաղվում են տեղափոխության հարցերով:

Նա նաեւ նշեց, որ Յուրի Վարդանյանը մշտապես եղել է բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է, ու տեղափոխվել է հիվանդանոց: Մոտ 2 օր առաջ նրան տեղափոխել են տուն, որտեղ եւս եղել է 24-ժամյա հսկողության տակ: Կյանքից հեռացել է շրջապատված լինելով ընտանիքի անդամներով:

Armtimes.com