Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին

Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում դատարանի որոշումն անհիմն է որակել։