ՊԵԿ-ում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին

Պետեկամուտների կոմիտեում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք այլևս ունակ չեն նոր արժեք ստեղծել ու այլևս անկարող են իրենց փորձը փոխանցել։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Անանյանը նշեց, որ իրենց արդեն հայտարարել են 6 վարչություններում կառուցվածքային փոփոխությունների մասին, ու այդ փոփոխությունները լինելու են արմատական։

«Մենք իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն, – փորձառու աշխատողներին հեռացնելու մասին հայտարարեց Անանյանը, – Օրինակ՝ դա մի քայլ։ Երկրորդ՝ այն մարդիկ, ովքեր ունեն 10 տարվա աշխատանքային փորձ, բայց դեռևս ունեն փորձ փոխանցելու հնարավարություն, վերջերս մեր համակարգում ընդունված բազմաթիվ երիտասարդներին պետք է սովորեցնեն, թե հարկ վճարող և հարկային մարմին հարաբերությունները ինչպես են եղել պատմականորեն և ինչ ենք տեսնում ապագայում»։