Փաշինյանի թիմը ԸՕ-ն տապալողների քթից բերելու է՝ երանի են տալու «պատերին ծեփվելուն» և «ասֆալտին փռվելուն»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական նոր օրենսգրքի տապալումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում որոշել են տապալողների քթից բերել։

«ՔՊ» մեր աղբյուրը տեղեկացրեց, որ դեկտեմբերի նախընտրական փուլում «սևերը» երանի են տալու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված կոշտ մեթոդներին, երբ Փաշինյանը «ծեփում էր պատերին, փռում ասֆալտներին»։

Վարչապետը քարոզարշավի ժամանակ ոչ մեկին չի խնայելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: