Որտե՞ղ է Սյունիքի նախկին մարզպետը. նա խուսափում է Հայաստան գալ

Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի`Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ։

Նա միաժամանակ նշել է, որ խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից: