Առողջապահության նախարարին կփոխեն, նախկինը կվերադառնա. «Փաստ»

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին»,- նշված է հոդվածում։

Պարբերականի տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:

Ըստ ոլորտի մասնագետների, նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու վերջինիս կադրերի կողմից խորը անդունդ գլորվող առողջապահական համակարգը: