Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների համագործակցությունն այսուհետ ավելի կակտիվանա:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում գիտական երկու կառույցների ղեկավարները հուշագիր են ստորագրել։
Ռուբեն Խաչատրյանի ու Սվետլանա Ակուլովայի կնքած փաստաթուղթը բաղկացած է 5 կետից և նպաստելու է կենդանաբանական այգիների աշխատակիցների փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպմանը։
Երկու կենդանաբանական այգիները նաև պետք է համատեղ հետազոտություններ անեն։
Համատեղ ծրագրերի իրականացումն ավելի լավացնելու համար նաև համատեղ կկազմակերպվեն մշակութային տարաբնույթ միջոցառումներ։