Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրվեց

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ վարչապետ չընտրվի նաև երկրորդ փուլում:

ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ին է:

Վարչապետի ընտրության համար ԱԺ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am