«Մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք»․ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում ընթացող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ  «Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, իսկ անհատների և այլ քաղաքական ուժերի հետ էլ  քննարկման համար բաց են։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը «գրպանային ընդդիմություն» կունենա խորհրդարանում, Գորգիսյանը հայտարարեց.

«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա, ՀՀԿ-ականները միշտ չափում են իրենց տեսածով կամ իմացածով»։

Դիտարկմանը, թե իրենց մշտապես կապում են «սև ուժերի» հետ, Գորգիսյանն ասաց, թե անընդհատ չեն ապացուցելու, որ իրենք ընձուղտ չեն։

Աղբյուրը՝ shantnews.am