Փաշինյանն ու Բոլտոնը խիստ դրական մթնոլորտում են բանակցել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում:

Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եւ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»: