ՀՀԿ–ն պահանջում է պաշտպանել կաթողիկոսին. Փաշինյանը խնդրում է լարվածություն չստեղծել

Ամենայն Հայոց կաթողիկոսին ոչինչ չի սպառնում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության կազմած օրինագծերի քննարկման ժամանակ։

«Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջարկում է արգելել հանրահավաքները Հայ Առաքելական եկեղեցու տարածքում, նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի համար անձնական հսկողություն սահմանել` նրան ցուցարարների հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ նույն օրենքի մեկ այլ դրույթն արդեն երաշխավորում է եկեղեցու անձեռնմխելիությունը։ Մասնավորապես` արգելվում են կրոնական հողի վրա ատելություն բորբոքող հանրահավաքները։

Ինչ վերաբերում է կաթողիկոսի հսկողությանը, ապա վարչապետի որոշմամբ` պետական պահակախումբ կարող է տրամադրվել և՛ կաթողիկոսին, և՛ կրոնական գործիչներին, եթե նրանց վտանգ է սպառնում։ Դա վերաբերում է այլ եկեղեցիների ներկայացուցիչներին, այդ թվում` ռուս ուղղափառ ու հայկական կաթոլիկ։ Զեյնալյանն ավելացրեց, որ անվտանգության երաշխավորների անհրաժեշտություն չկա։

«Ճիշտ է։ Պետք չէ իրավիճակը այլ կերպ ներկայացնել։ Այսօր կաթողիկոսին ոչ մի վտանգ չի սպառնում։ Իսկ եթե սպառնա, պետությունը կարող է պատշաճ կերպով ապահովել նրա անվտանգությունը», — ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` մի խումբ ակտիվիստներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում Մայր Աթոռ Էջմիածնում` պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նոր կառավարությունը մի քանի անգամ հայտնել է, որ եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունի ու պարտավոր է ապահովել հոգևոր անձանց անվտանգությունը։

armeniasputnik.am