«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ Վայոց ձորի մարզպետ է նշանակվել ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը, որ Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի չորրորդ համարը: Տեսակետ կա, որ նա այդ պաշտոնին արժանացել է թավշյա հեղափոխության օրերին Հանրային ռադիոյի շենքի գրավմանը և այնտեղ դուռը կոտրելուն արարողությանը խմբակային մասնակցելու «շնորհիվ»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Հանրային ռադիոի շենքը գրավելու ակցիայի ժամանակ ռադիոտան դուռը կոտրողներից մեկն եք եղել և հենց դրա համար են Ձեզ նշանակել Վայոց ձորի մարզպետ, Տրդատ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, եթե տեսանյութը նայեք, ապա կպարզեք, որ ես դուռը կոտրողներից չեմ, բայց մասնակցել եմ ակցիային: Դուռը չեմ կոտրել: Նման բան չկա»:
Իսկ թե իր ո՞ր արժանիքների համար է արժանացել մարզպետի պաշտոնին, Սարգսյանը չի մեկնաբանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել վարչապետին»: