«Հրապարակ» թերթը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգեւորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք:
Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, եւ խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել եւ լուծարման գնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում