«Ելքը» որոշեց. Նիկոլ Փաշինյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին news.am–ին ասել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասել է Գեւորգ Գորգիսյանը։