Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին կայացել է տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը։
Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական ավարտին։ Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն։
Նշանդրեքը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, առայժմ համացանցում լուսանկարներ արարողությունից չեն հայտնվել։
Շնորհավորում ենք երիտասարդ զույգին։
Աղբյուր՝ hraparak.am