ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի չորս եղբայրներին

Armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:

Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:

Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը հաստատեց, որ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները Շմայսի եղբայրներին տարել են, սակայն այլ մանրամասներից տեղյակ չէր:

Աղբյուրը՝ armtimes.com