​​​​​​​Վենետիկի հանձնաժողովը փաստեց՝ ԸՕ փոփոխությունները պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջեւ տեղի ունեցած քննարկումներից հետո՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ ՋԻԱՆԻ ԲՈՒՔԻՔԻՈՅԸ հանդես է եկելհայտարարությամբ, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ նախագահի տեղակալ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գրում է.«Եվ այսպեսհարգելի գործընկերներ,  Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չիներկայացնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանըոր ընտրական համակարգի էականփոփոխություններըայնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումըայլ կերպընտրակարգի փոփոխություններըպետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկտարվա ընթացքում։ Հանձնաժողովը կարող է «աչք փակել» իր այս առաջարկության վրամիայն մեկ դեպքումեթե այս հարցի շուրջ առկա է բոլոր քաղաքական ուժերի կոնսենսունսը»։

Որպես հետգրություն՝ Ա. Հովհաննիսյանը հավելում է.«Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծովառաջարկվող ընտրակարգին չվերաբերող որոշընթացակարգային կարգավորումներ։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ»։

Աղբյուրը՝ iravunk.com