Փաշինյանը վրդովվել է. «մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ է փակում»

Կապանում այս պահին հանրահավաք է ընթանում, ելույթ է ունենում նաև Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է քաղաքացիների կողմից ճանապարհներ փակելու հարցին՝ դժգոհելով, որ ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանպարհ փակում:

«Դա այնքան էլ ճիշտ չէ: Այո, դա ասում է մի մարդ, ում կոչով փակվել են Հայաստանի ճանապարհները: Բայց երբ ճանապարհ եմ փակել, տաս անգամ ներողություն եմ խնդրել, ստացել եմ ձեր բոլորի թույլտվությունը դա անելու: Ու՞մ անունից են 5-10 հոգով փակում: Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում: Կան քաղաքացիներ, որոնք արդարացի են փակում ճանապարհը, բայց միթե կառավարությունը հրաժարվում է լսել: Դուք ունեք խաղաղ, առանց զենքի հավաքներ անելու իրավունք: Ուզում եք բարձրաձայնել ձեր ասելիքը, բարձրաձայնեք և կլսվի», – ասել է Փաշինյանը:

Armeniadaily.am