«Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար». Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին (ձայնագրություն)

Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը։ Նա նաև մեզ տրամադրել է համապատասխան ձայնագրությունը։