Իրավիճակը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականներից հետո. ով է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը

Ինչպես հայտնի է, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, սակայն շարունակում է կատարել իր պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այս օրերին շատերն են զուգահեռներ տանում ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի հետ, փորձում հասկանալ, թե ինչու այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար դարձավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ այս անգամ` ոչ: Իսկ մյուս հարցն էլ, որ բարձրաձայնվում է, այն է, թե ով է ՀՀ-ի գերագույն գլխավոր հրամանատարը: Նախ նշենք, որ ամիսներ առաջ` ՍերԺ Սարգսյանի հրաժարականից հետո, վերջինս եւս կարող էր շարունակել մնալ պաշտոնակատար, սակայն պարտականությունները դրվեցին Կարեն Կարապետյանի վրա: Իսկ Սահմանադրության 155-րդ հոդվածի չորրորդ կետում ասվում է: «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»: Խաղաղ իրավիճակում գերագույն հրամանատար ամրագրված չէ, իսկ ահա պատերազմի ժամանակ վարչապետն է, թեկուզ եւ պաշտոնակատարի կարգավիճակում:

armlur.am