Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է համարում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հայտարարությունը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում որակեց իբրև «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»։

«Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ հայտարարել ենք, և չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` երեկ Միլսը evnreport կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր ղարաբաղյան խնդրի կարգավորմանը և ասել, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am