«Փաշինյան-Թրամփ հանդիպումը կկայանա առաջիկայում». Ջորջ Քենթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա առաջիկայում:

«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումներին։ Վստահ եմ, որ հանդիպում կլինի, սակայն չեմ արող ասել՝ երբ և որտեղ կլինի։ Կարծում եմ, որ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում կազմակերպվում է Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում։

Ջորջ Քենթի խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների երկկողմ հանդիպմանը վերաբերող հարցերը կքննարկվեն Հայաստան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում:

Աղբյուրը՝ bavnews.am