Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ. սպասվում է վարչապետի հրաժարականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:

«Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սպասվում է, որ այսօր ՀՀ վարչապետը կհայտարարի հրաժարական տալու մասին, ինչը արդյունքում կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների: