ԵՄ-ն ԱՄՆ-ի նկատմամբ «ամենաթշնամաբար տրամադրված» դաշնակիցն է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ Վաշինգտոնի ոչ մի դաշակից Միացյալ Նահանգների նկատմամբ այնքան թշնամաբար չի տրամադրված, ինչպես Եվրամիությունը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ո՞վ է դաշնակիցը: Մենք շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Բայց ոչ մեկը մեզ հետ այնքան վատ չի վարվում՝ ինչպես դա անում է Եվրամիությունը: Եվրամիությունը ստեղծվել է առևտրի ոլորտում մեզ օգտագործելու համար, հենց դա էլ նրանք արեցին»,-ասել է նա:

«Գիտե՞ք ինչն է թշնամաբար: Այն, թե ինչպես են նրանք վարվում մեզ հետ: Մենք թշնամաբար տրամադրված չենք»,-ասել է Թրամփը՝ ի պատասխան հաղորդավարուհու նկատողության, որ նախագահի հայտարարությունները թշնամաբար են հնչում:

«Տարիներ շարունակ հենց մենք ենք եղել հիմար երկրի կարգավիճակում»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Աղբյուրը՝ hayeli.am