«Նա պարզապես ստեց, կեղծեց և վերջ…»

Գևորգ Պետրոսյանի գրառումը.

«Երեկ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ վարչապետը կարևոր հորդոր հղեց մայրաքաղաքի ղեկավարին. նա իրավամբ ասաց, որ կարևորը չստելն է, չխաբելը…

Ցավոք, քաղաքապետը րոպեներ անց խախտեց իր հովանավորի պատվիրանը և խոսեց հասարակական տրանսպորտի թանկացման անխուսափելիության մասին: Հետո, տեսնելով իրեն վստահած ժողովրդի լուտանքը, րոպեներ անց պատվիրեց հերքել իր մտքերը…
Նա պարզապես ստեց, կեղծեց և վերջ…

Հուսանք՝ նման սայթաքում այլևս չի կրկնվի..

Թե չէ վարչապետն ինչքա՞ն կարող է «սվաղել» իր դրածոների ճաքերը…»