Модератор Модера-ի ֆեյսբուքյան գրառումը.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պարզվում ա, սաղ մինուսների հետ մեկտեղ նաև ստախոս ա: Տեսնելով, որ տրանսպորտի թանկացման մասին իր ելույթը ակտիվ քննադատվում ա սոցցանցում, որոշեց խմբագրել խոսքը՝ գրելով, թե ինքն էլի սխալ ա հասկացվել, մի բան էլ մեղադրեց ԶԼՄ-ներին իբր խոսքը աղավաղելու համար:
Չեմ ալարել, նստել բառացի սղագրել եմ Հայկոյի հայտարարությունը, որը փաստացի ապացուցում ա, որ Հայկ Մարությանը ստում ա՝ իր հերթական բլթոցը ծածկադմփոց անելու համար:
Հայկ Մարության. «Զավեշտալի է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչի՝ անգամ լուցկու, կարագի գինը թանկացել է բացի տրանսպորտից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չի: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունն ուղղակի վախենում էր գին բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար, բայց գուցե օբյեկտիվության պահ կա բարձրանցելու մեջ: Բայց շատ կարևոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տեղափոխվելու միջոցները պիտի փոխվեն և նոր խոսենք գների մասին: Գների բարձրացման կամ ոչ բարձրացման համար մենք նույնպես պետք է միասին որոշենք: Երևանի բնակիչներին պետք է ասենք՝ տրասնպորտը փոխվեց, հիմա տոմսի ինքնարժեքն այսքան է: Թիվը կոնստատնտ է, չի փոխվելու: Հիմա մենք սուբսիդավորենք դա և քաղաքացիների համար չթանականա, բայց սուբսիդավորումը միևնույն է քաղաքային բյուջեից է գնալու և քաղաքական բյուջեով ինչ-ինչ հարցեր չի լուծվելու: Ես միշտ բերում եմ մանկապարտեզների վերանագորման օրինակը կամ չգիտեմ՝ դպրոցների բակերի բարելավման և այլն: Այսնինքն՝ այդ հարցերը չենք լուծելու և մենք սուբսիդավորելու ենք տրասնպորտը, թե մենք ուզում ենք մի փոքր թանկանա տրանսպորտը և այդ հարցերը լուծենք»: