Ինչու է ամերիկյան «բազեն» գալիս Հայաստան

«Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կլինի Բոլթոնի տարածաշրջանային այցի գլխավոր թեման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկություն տարածեց, որ տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այսօր տեղեկությունն արդեն ինտենսիվորեն շրջանառվում է չորս երկրների մամուլում և դեռ պաշտոնական հերքումներ չկան:

«Արդեն բաց կարող եմ ասել, որ, իմ տեղեկություններով, ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանն առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլթոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլթոնի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սուրեն Սարգսյանը:

Հատկանշական է, որ Բոլթոնի այցը համընկնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիվանագիտական առաքելության ավարտի հետ: Ի դեպ, իր ամփոփիչ զեկույցում դեսպան Միլսն անդրադարձել էր նաև Իրանի շուրջ իրավիճակին՝ նշելով. «Իրատես պետք է լինեմ ես, ապագան մեծապես կախված կլինի, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա, և եթե Իրանի վարքագիծը վատանա, լարվածությունը մեծանա, դա, բնականաբար, այստեղ իր ազդեցությունը կունենա, քանի որ Իրանի հետ ՀՀ-ն ունի հարաբերություններ, և դուք կարող եք անկեղծ խոսել նրանց հետ: Դա կարող է օգնել, որպեսզի իրանյան զարգացումները դրական ուղիով ընթանան»:

Փոլ Գոբլի խոսքով՝ եթե այցը կայանա, այն կարող է իսկապես կարևոր իրադարձություն դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ ուղիղ կերպով Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցչի հետ կարելի է քննարկումներ վարել հարաբերությունների ապագայի վերաբերյալ:

Ըստ նրա, ինչպես հայտնի է, Նյու Յուրքում վերջերս ընթացող ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում ՀՀ իշխանություններն ԱՄՆ պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպում չունեցան հագեցած օրակարգերի պատճառով, իսկ Բոլթոնն ամենաազդեցիկ դեմքերից մեկն է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում:

«Սակայն ակնհայտ է, որ կա նման հանդիպման անհրաժեշտություն, հատկապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ մի շարք վերադասավորումներ են տեղի ունենում երկրի ներքին կյանքում: Հայկական կողմը կարող է այս այցի արդյունավետությունը տեղափոխել հայ-ամերիկյան օրակարգ: Սակայն, ըստ իս, Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի օրակարգը շատ ավելի գլոբալ է: Այն վերաբերում է հիմնականում Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև սիրիական զարգացումներին:

Բոլթոնն անձամբ կփորձի հասկանալ, թե այս բոլոր ուղղությունների հարցում հարավկովկասյան երկրներն ինչպես են իրենց դիրքավորում, ինչ վերաբերմունք ունեն ամերիկյան ներկայիս քաղաքականության մասին և որքանով են ամերիկյան կողմի համար վստահելի գործընկերներ այս երկրները: Սա լավ հնարավորություն կարող է դառնալ Հայաստանի համար՝ ներկայացնել իրանական ուղղությամբ Հայաստանի հատուկ վերաբերմունքը և հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, քանի որ Բոլթոնն ԱՄՆ իրանական քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է, ով աչքի է ընկնում իր կոշտ դիրքորոշումներով, ուստի վստահաբար նա էլ ամերիկյան դիրքորոշումն է ներկայացնելու: Սա կլինի այցի գլխավոր թեման, և հայկական կողմը պետք է աշխատի այս ուղղությամբ իր շահերն առաջ մղելու համար:

Միացյալ Նահանգները, բնականաբար, կցանկանա գտնել գործընկերներ իր այդ քաղաքականության հարցում, այսինքն` աջակցություն այստեղ ամերիկյան իրանական և մերձավորարևելյան քաղաքականության հարցում: Ըստ իս, խոսակցություն կծավալվի նաև Սիրիայում ՀՀ իրականացնելիք հումանիտար առաքելության բնույթի և անհրաժեշտության, դրա հետևանքների մասին:

Անդրադարձ կլինի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, բայց մեծ ուշադրություն Բոլթոնի կողմից այս հարցի նկատմամբ չեմ ակնկալում: Ամերիկյան կողմը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն: Եթե խոսենք ավելի մանրամասն Հայաստանից, ապա Հայաստանը տարբերվում է տարածաշրջանային մյուս երկրներից՝ լինելով Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների մասնակից և ունենալով լավ հարաբերություններ Իրանի հետ, ուստի Բոլթոնը Հայաստանը կուսումնասիրի այս տեսանկյունից»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը:

Աղբյուր՝ 168.am