Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում լավատեսական գրառում է արել՝ տնտեսական ցուցանիշներ ներկայացնելով։ Քաղաքացիները ոչ այնքան լավատեսական պատասխաններ են տվել վարչապետին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական թռիչքի համար թափ է հավաքում։
«Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով»,- գրել է Փաշինյանը։