Հայաստան կայցելի ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը. Ի՞նչ են պատրաստվում քննարկել

Բոլտոնի այցի մասին իր ֆեսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Իմ տեղեկություններով Հայաստան կժամանի Ջոն Բոլտոնը` իր նախաձեռնությամբ

Էջիս հետևողները գիտեն, որ վերջերս ակտիվ գրում էի Ջոն Բոլտոնի և նրա հետ ուղիղ շփման անհրաժեշտության մասին: Արդեն բաց կարող եմ ասել, որ իմ տեղեկություններով,
ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ:

Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում:
Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլտոնի հետ»: