Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն գործարար մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ հարկեր են վճարել մեր պետության գանձարան, ովքեր հարյուրավոր մարդկանց ապահովել են աշխատատեղերով և դժվարին աշխատանքով բիզնեսներ ստեղծել Հայաստանում…
Նման մարդկանց մահը մեծ կորուստ է մեր պետության համար, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ երբ նման գործարարները փողի համար հասել են միմյանց վրա կրակելու աստիճանի, դա խոսում է մեր երկրի ներսում անառողջ մթնոլորտի մասին և այդ մթնոլորտը ձևավորվել է Նիկոլի պոպուլիստական և դեմագոգիկ հայտարարությունների արդյունքում, երբ գործարարները սկսկել են վախի զգացողությամբ մոտենալ իրենց վաղվա օրվան…
Այս մթնոլորտը, երբ կառավարությունը գործարարներին դիտարկում է պոտենցիալ հանցագործների կամ թալանչիների, մեզանում ձևավորվում է անվստահության մթնոլորտ, և ոչ ոք ներդրում չի կատարելու մեր տնտեսության մեջ…
Ոչ թե գործող խորհրդարանն է խանգարում ներդրումներին, այլ հենց նման անառողջ մթնոլորտը, որը ձևավորվել է գործարարների նկատմամբ…
Մարդիկ, ովքեր իրենց կյանքում մեկ աշխատատեղ չեն ստեղծել, մեկ մարդու աշխատավարձ չեն տվել, հարկ չեն վճարել եկել են իշխանության և տարիների ընթացքում չարչարանքով և վարկերով, ինչու ոչ, նաև սխալներ թույլ տալով՝ ստեղծել են աշխատատեղեր և հարկեր են վճարել, ասում են՝ դուք գող եք, թալանչի, հանցագործ և սա անընդունելի ու հակապետական մտածողություն է…