Երեւանը նոր ոստիկանապետ ունի. մանրամասն

ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է կատարվել. մեր տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը տեւական ժամանակ թափուր էր. օգոստոսի 24-ին այս պաշտոնից ազատվել էր Արտակ Պողոսյանը: Նրա ազատման պատճառը մինչ այժմ չի նշվում:

Աղբյուրը՝ armtimes.com