Ֆելիքս Ցոլակյանը կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նա ընդունել է առաջարկը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ ընդունել է այն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆելիքս Ցոլակյանը 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով՝ Շիրակի մարզից: Քաղաքական իրադարձությունների պատճառով նա լքել էր ՀՀԿ խմբակցությունը:

Ստորեւ ներկայացնում ենք Ֆելիքս Ցոլակյանի աշխատանքային գործունեությունը:

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ:

1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար:

1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:

1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ:

1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ:

1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ:

1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ:

1999-2003թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար:

2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ:

2007թ.՝ ՀՀ նախագահի խորհրդական:

2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ:

2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

Armtimes.com