Պետրոս Ղազարյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասկանում եմ, որ ռացիոնալ մոտեցումը մոդա չի, բայց ես այսպես եմ նայում իրերին։
Այս Ազգային ժողովը չի ներկայացնում հասարակությունը, նրա մեծամասնությունը ընտրվել է ընտրակեղծիքներով և չի կարող աշխատել մինչև 2022 թվականը։
Դեկտեմբերին արտահերթ անելը մեծ հապշտապություն է ապարունակում ։Քաղաքական դաշտը հեղափոխությունից հետո վերագնահատման, վերակազմավորման խիստ կարիք ունի։ Պարտադրանքը ելք չի։
Արտահերթ ընտրությունները պետք է նշանակել գարնանը։ Ինչը կոմպրոմիսային կլինի և քաղաքական դաշտի համար և չի հակասի կառավարության ծրագրին։ Թույլ կտա քաղաքական դաշտին վերաձևավորվել, նոր իշխանություններին ինքնադրսևորվել պետությունը կառավարելու հարցում։ Իսկ քաղաքացին շատ ավելի օբյեկտիվ քվեարկություն անել»։