«Կգտնեմ նրան ու կպատժեմ». Փաշինյան

Պարզվում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի էլ եղել, որ սեպտեմբերի 30-ին Գյումրի նշում է քաղաքի օրը: Այս մասին նա երեկ ուշ երեկոյան գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն»,– գրել է Փաշինյանը` ներողություն խնդրելով, որ չի այցելել Գյումրի։

«Անկեղծ ասած, միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ»,– խոստացել է Փաշինյանը։