«Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցելելու հեռանկարները». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, ՌԴ ղեկավարի հայաստանյան այցի հեռանկարը չի քննարկվել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի և Դոդոնի հետ», — ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցելելու հեռանկարը։ «Ոչ, այլ հարցերի շուրջ են զրուցել, օպերատիվ, ընթացիկ», — պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի բառ է փոխանակել ՀՀ վարչապետի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով Տաջիկստան է մեկնել Նյու Յորքից։ Դուշանբեում նա մասնակցում է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Փաշինյանը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am