Որբեր չեն լինի. Փաշինյանի կինը մեծ ծրագրեր ունի մանկատների համար

«Իմ քայլը» հիմնադրամը մտադիր է իրագործել ծրագիր, որի համաձայն Հայաստանի մանկատներում ոչ մի երեխա չպետք է մնա։ Այդ մասին «ՄԻՐ 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` հիմնադրամի ստեղծող Աննա Հակոբյանը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը մեկնարկում է այս տարվա հոկտեմբերին։ Այն կաշխատի չորս ոլորտում` մշակույթ, կրթություն, առողջապահություն և սոցիալական ոլորտ, պատմել է վարչապետի կինը։

«Մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել մեծ ծրագրի իրագործմանը, որի համաձայն Հայաստանի մանկատներում ոչ մի երեխա չպետք է մնա։ Մենք հասկանում ենք, որ դա շատ հավակնոտ նախագիծ է, բայց մենք մտադիր ենք իրագործել այն», – նշել է նա։

Վարչապետի կինը պատմել է, թե ինչպես է դաստիարակում երեխաներին։ Նրա խորին համոզմամբ` իգական և արական սեռի երեխաներ դաստիարակելու մեջ պետք է լինեն տարբեր մոտեցումներ։ Հակոբյանը կարևոր է համարում, որ երեխաները պատասխանատվություն զգան ընդունած որոշումների համար։

Հակոբյանը նաև հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր ամուսնու ընտրվելուց հետո իրենց կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Բայց ավելացել է պատասխանատվությունը և ժողովրդի ու հայրենիքի առջև պարտքի զգացումը։ Վարչապետի կինը խոստովանել է նաև, որ հիմա ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքինին։ Նրա խոսքով` դա պարտադրում է իր կարգավիճակը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am